Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան

«Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան
21.05.2014 | 15:16

Հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան:

Նախաձեռնությունը «One Armenia» կազմակերպությանն է: Նպատակ են ունեցել դասական հայկական որևէ ոլորտ ներկայացնելու ժամանակակից մեկնաբանությամբ: Դրամաշնորհ է հայտարարվել: Լավագույնն է ճանաչվել «Էպսիդոն» թատերախմբի ներկայացրած նախագիծը:
«Էպսիդոն» թատերախմբի գեղարվեստական ղեկավար, «Ես և նա» ռոք օպերայի ռեժիսոր, սցենարիստ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ շատերին թվում է` համերգային ծրագիր, ծանր ռոք են լսելու, մինչդեռ ռոք օպերան դասական օպերայի տարրերից է, ռոքային են երաժշտական լուծումները, գործիքավորումը:
Բեմադրության կոմպոզիտորն է Արթուր ՄԻՏԻՆՅԱՆԸ` հրավիրված ՌԴ-ից:
«Օպերայի հիմքում հայկական երաժշտություն է: Օրինակ, ներկայացման երկրորդ մասում պետք է հնչի իտալական տարանտելլա, բայց, ես կասեի, այն ավելի շատ հայկական տարանտելլա է»,- նշեց Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի «Ինչո՞ւ «Ես և նա», ինչո՞վ է պայմանավորված ընտրությունը» հարցին` ասաց. «Ես դպրոցական հասակից շատ էի սիրում «Ես և նա»-ն, ու երբ մտածում էի, որ մի օր կանդրադառնամ այդ գործին, չգիտես ինչու, ականջիս այն ավելի շատ որպես երաժշտություն էր հնչում»:
Արթուր Միտինյանը «Այաս» ռոք խմբի ղեկավարն է, աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի հեղինակը: Արմեն Սարգսյանը նրան բնորոշեց որպես անսահման էներգիա ունեցող կոմպոզիտորի և նշեց. «Անտոնիոյի և Ջուլիետայի զուգերգը, որը երկրորդ գործողության մեխերից է, 8 տարբերակ ունի: Եթե հետագայում սկավառակով թողարկվի, բոլոր տարբերակներն էլ կներառենք, որովհետև ութն էլ հետաքրքիր են»:
Արթուր Միտինյանն էլ իր հերթին գոհ էր ստեղծագործական խմբից: «Այնպիսի կրակ էին արձակում: Փորձերն իմ տանն ենք անում և հարևաններս շատ գոհ էին»:
Ռոք օպերայի բեմադրումը պատանի հանդիսատեսի թատրոնի փոքրիկ բեմում փոքր ինչ անսովոր է թվում: Պարզվեց, որ ի սկզբանե ցանկացել են օպերային թատրոնի բեմում տեսնել ներկայացումը, սակայն խնդիրների առաջ են կանգնել, մնացած բոլոր մեծ բեմերով թատրոնները փաստել են, որ շատ զբաղված են, թատերախմբի առաջ իր դռներն է բացել միայն Պատանի հանդիսատեսի թատրոնը: Խնդրել են մեկ շաբաթյա փորձ և խաղալու օր, Հակոբ Ղազանչյանը տրամադրել է 15 օր:
Որքա՞ն գումար է անհրաժեշտ ռոք օպերա բեմադրելու համար:
«Շատերին թվում է, որ հարյուր հազար դոլարներով պիտի օպերա բեմադրեն, բայց մենք կապացուցենք, որ հնարավոր է դա իրականացնել նաև տասը հազար դոլարի սահմաններում»,-ասաց բեմադրության ռեժիսորը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ